Դեկտեմբերի 26-ին խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի (տեսանյութ)
Սպասո՞ւմ եք Ամանորի հրաշքին: Ուրեմն դեպի Ազգային ժողովի այգի: Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
՛՛Այդ օրը կրկին փոքրիկների համար մի քանի ժամով կբացվեն ԱԺ այգու դռները, որտեղ հյուրերին կդիմավորեն ամենատարբեր ու սիրելի հերոսները, չարաճճի Գրինչը, ամենաբարի էլֆերն ու, իհարկե, Ձմեռ պապը:
Ծրագրում՝
փուչիկներից կերպարների պատրաստում,
պղպջակներով շոու,
մրցութային խաղեր տարբեր տարիքի երեխաների համար,
ինչպես նաեւ տաք ու համեղ հյուրասիրություն:
Բարձր տրամադրություն, ժպիտներ, նվերներ ու անակնկալներ ԱԺ այգում՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից:
Մուտքն ազատ է բոլորի համար: Եկեք միասին ստեղծենք հեքիաթային ու անմոռանալի պահեր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: