կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ցուցարարները Արցախի դրոշը տեղադրեցին Մանկավարժական համալսարանում

Ցուցարարները Արցախի դրոշը տեղադրեցին Մանկավարժական համալսարանում

«Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացրել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։

Նրանք մտան համալսարանից ներս և պատուհանից կախեցին Արցախի դրոշը։

Երիտասարդները «Արցախ», «Ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով շրջեցին համալսարանի միջանցքներում և կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց պայքարին։ Այդ ընթացքում դիմադրություն շարժման մյուս մասնակիցները երթով շարժվում էին Խանջյան փողոցով։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանում 4 ուղղություններով մեկնարկել է «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերը։

  • Կիսվել: