Երեւանում իրանցիների եւ անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15/6 հասցեում պարսիկ և հնդիկ քաղաքացիները անվտանգության աշխատակցին ծեծի են ենթարկել և դիմում են փախուստի։
Պարզվել է, որ Իրանի քաղաքացիներ 28-ամյա Մոհամմեդ Ղասեմ Շայեգանինեջադին և 38-ամյա Մոսայեբ Ալիղոլի Ջահանդիդեը վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշես Մ․-ի և Երևանի բնակիչ 37-ամյա Աշոտ Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։