կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոչ է արել հարվածներ հասցնել ամերիկյան նավերին և փակել Հորմուզի նեղուցը

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոչ է արել հարվածներ հասցնել ամերիկյան նավերին և փակել Հորմուզի նեղուցը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Հոսեյն Շարիաթմադարին իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել Միացյալ Նահանգների ՌԾՈւ նավերին և փակել Հորմուզի նեղուցը, հայտնում է «Կայհան» թերթը։

Պահպանողական պարբերականը, որի գլխավոր խմբագիրն է Շարիաթմադարին, հրապարակել է խորհրդականի հայտարարությունը. «Առանց տատանումների և հապաղման, որպես առաջին քայլ, մենք պետք է հրթիռային հարվածներ հասցնենք Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմածովային նավատորմին և միաժամանակ փակենք Հորմուզի նեղուցը ամերիկյան, բրիտանական, գերմանական և ֆրանսիական նավագնացության համար»։

Կոչն ավարտվել է Ղուրանից մեջբերումով, որտեղ ասվում է. «Սպանեք նրանց, որտեղ էլ որ հասնեք նրանց»։

  • Կիսվել: