կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Մեկնարկել է հավատավորների քայլերթը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի

Մեկնարկել է հավատավորների քայլերթը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի

Բազմաթիվ քաղաքացիներ, հավատավորներ Զվարթնոց տաճարի մոտից քայլերթով գնում են դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ կաթողիկոսի:

Այսօր նշվում է Սուրբ Էջմիածնի տոնը, մատուցվում է պատարագ: Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսված է ակցիայի մասնակիցների հանդիպումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գրել է, որ «այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին»: Նա նկատի է ունեցել իր պնդումներն առ այն, որ Ամենայն Հայոց Կաողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտն ու զավակ ունի: 

Փաշինյանի պնդմամբ՝ պետք է համախմբվել նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Գարեգին Բ-ին հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։

  • Կիսվել: