կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ՄԱԿ-ի քարտուղարությունից մեկնաբանել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը

ՄԱԿ-ի քարտուղարությունից մեկնաբանել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը

ՄԱԿ-ի քարտուղարությունը տեղյակ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ-ը ՄԱԿ-ին տեղեկացրել է Իրանին հարվածելու իր ծրագրերի մասին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
 
«Մենք տեղյակ չենք (նման ծանուցման մասին - խմբ.)»,- ասել է Դյուժարիկը համապատասխան հարցմանն ի պատասխան։ 
 
Հիշեցնենք՝ Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Թեհրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը և, հետևաբար, տարհանում է իրականացրել. միջուկային օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել։
 
Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել իր միջուկային արդյունաբերության զարգացումը:
 
ԱՄՆ-ի հարձակումն արդեն իսկ հարուցել է միջազգային հանրության բացասական արձագանքը: 
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դա որակել է տարածաշրջանում վտանգավոր սրացում և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ուղղակի սպառնալիք։

  • Կիսվել: