հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Civic.am-ը ընդունել է, որ զրպարտել է զոհված զինծառայողների ծնողներին

Civic.am-ը ընդունել է, որ զրպարտել է զոհված զինծառայողների ծնողներին

Civic.am լրատվական կայքը ընդունել է, որ զրպարտել է զոհված զինծառայողների ծնողներին` մեղադրելով դրամ ու տուն ստանալու մեջ:

Կայքը տպագրել է իր սեփական տեղեկատվության հերքումը, որում պնդում էր, թե զոհված զինծառայողների ծնողները Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից գումար են վերցնում իրենց գործունեության համար։ Այս մասին հաղորդում են զոհված զինծառայողների ծնողները՝ նշելով․

«Սիրելի՜ հայրենակիցներ,
Հարգելի՜ լրագրողներ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Civic.am լրատվական կայքը կատարել է մեր պահանջը` տպագրելով մեր պատասխան հերքումը։ Ակնհայտ է, որ սույն քայլով վերոնշյալ լրատվական կայքը փաստացի ընդունել է, որ հղում անելով այսպես կոչված «հավաստի» աղբյուրի և մեզ մեղադրելով Ռ. Քոչարյանից գումար և բնակարան ստանալու մեջ զրպարտել  է մեզ` տարածելով չհիմնավորված ու անապացույց տեղեկատվություն: Մենք անհոգնել ու հետևողական պայքարելու ենք յուրաքանչյուր անբարո ապատեղեկատվության դեմ, որի նպատակը մեր պայքարի արժեզրկումը և էժանացումն է: Մենք մեր որդիների նահատակությունը չենք վաճառում, հանուն իրենց գնալու ենք յուրաքանչյուր ստի ու կեղծիքի հետևից` անկախ «հավաստի» աղբյուրների զբաղեցրած պաշտոնից ու երևակայության աստիճանից»: 

  • Կիսվել: