չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
«Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող նյութն ուղարկվել է Քննչական կոմիտե

«Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող նյութն ուղարկվել է Քննչական կոմիտե

Գլխավոր դատախազությունը «Civic.am» կայքի կողմից հրապարակված «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերտառությամբ հրապարակումն ուղարկել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ Այս մասին հայտնել են Դատախազությունից:

Հիշեցնենք՝ ժամեր առաջ իշխող ուժի հետ փոխկապակցված կայքը լուսանկարներ էր հրապարակել, որում А4 ֆորմատի մի քանի էջից բաղկացած ցանկ է։ «Մեզ են փոխանցել ընդդիմության հեղաշրջման պլանը, որը իրենից ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Առավել մանրամասն այն կներկայացնենք հաջորդիվ նյութերում»,-ասված է լուսանկարներին ուղեկցող տեքստում։

Այս հղումով կիսվել են իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը։

  • Կիսվել: