ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Չինաստանի հայկական համայնքի ուղերձը՝ կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարի առնչությամբ (տեսանյութ)

Չինաստանի հայկական համայնքի ուղերձը՝ կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարի առնչությամբ (տեսանյութ)

Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը տեսանյութ է հրապարակել ՝ կապված կորոնավիրուսի կանխարգելման դեմ Չինաստանի պայքարի հետ: Տեսանյութում իրենց խրախուսական խոսքն են փոխանցել Չինաստանի տարբեր քաղաքներում ապրող հայեր։ Տեսանյութը պատրաստվել է Հայաստանում, այն նաև ներկայացնում է Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում չինարեն սովորող հայ ուսանողներին:

Ըստ Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանի՝«այս քայլով իրենք ցանկանում ենք իրենց չինացի ընկերներին հիշեցնել, որ հայ ազգը մշտապես աջակցելու և լինելու է չինացիների կողքին՝ հատկապես այս դժվարին շրջանում»:

«Հայերը Չինաստանի հետ» խորագրով տեսահոլովակը արդեն հասանելի է Յութուբում  և կցուցադրվի չինական և արևմտյան լրատվամիջոցներով՝ #ArmeniansWithChina և #WeAreChina հեշթեգերով:

  • Կիսվել: