ԱՄՆ պատժшմիջոցները Թուրքիայի դեմ այլևս չեն գործում․ Էրդողան
ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի դեմ այլևս չեն գործում, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Միացյալ Նահանգները ներկայումս մեր դեմ որևէ պատժամիջոցներ չի կիրառում: Այդ միջոցառումները, ըստ էության, արդեն վերացվել են:
Այսպիսով, մենք այդ խնդիրը չունենք: Եվ երբ որևէ հարց է առաջանում, պարոն Թրամփը, բարեբախտաբար, մեզ է զանգահարում մեր խնդրանքից հետո 24 ժամվա ընթացքում: Եվ նույն այդ 24 ժամվա ընթացքում մենք ստանում ենք մեզ անհրաժեշտ պատասխանը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:


