ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա: Այս մասին հայտնել է ՉԺՀ Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իրականացրել են 11-րդ համատեղ ռազմավարական պարեկությունը Ճապոնական և Արևելաչինական ծովերի, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի օդային տարածքում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրութան մեջ:
Հաղորդվում է նաև, որ այն ցույց է տվել Մոսկվայի և Պեկինի ընդհանուր հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանը։
Այսօր նաև ՉԺՀ ռազմածովային ուժերի նավերն ավարտել են իրենց այցը Վլադիվոստոկ և լքել Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր բազան։
Տեսանյութը՝ այստեղ:



