Չիլիում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 10-ի
Չիլիում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 10-ի, ձերբակալվել է ավելի քան 1500 ցուցարար, գրում է Korrespondent.net-ը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Վերջինիս համաձայն՝ մարդկանց մեծ մասը զոհվել է առևտրի կենտրոններում կողոպուտից հետո բռնկված հրդեհների պատճառով:
Զոհերի թվում կա նաև Էկվադորի մեկ քաղաքացի, ով մահացել է Չիլիի Սերենա քաղաքում ստացած հրազենային վնասվածքից:
Երեկվա դրությամբ Չիլիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 1462 մարդ: Այստեղ մի քանի օր է շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ մայրաքաղաքում մետրոյի ուղեվարձի թանկացման: