հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Փարիզում անցկացված ցույցին մասնակցել է շուրջ 46 հազար մարդ. մանրամասներ

Փարիզում անցկացված ցույցին մասնակցել է շուրջ 46 հազար մարդ. մանրամասներ

Փարիզում անցկացված ցույցին մասնակցել է շուրջ 46 հազար մարդ: Այս մասին տեղեկացնում է Le Monde-ը՝ հղում անելով Ֆրանսիայի մայրաքաղաքի պրեֆեկտուրային։

Ինչպես հաղորդվում է՝ երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Ազգի հրապարակ՝ նույն երթուղով, ինչ հինգշաբթի։ Կազմակերպիչները դեռ չեն հրապարակել մասնակիցների թվի վերաբերյալ իրենց տվյալները։

Ըստ ոստիկանության՝ տեղի ժամանակով ժամը 16:45-ի դրությամբ Փարիզի ագլոմերացիայում իրավիճակը շարունակում էր հանգիստ մնալ։ Առավոտից իրավապահներն իրականացրել են 5 813 ստուգում և բերման ենթարկել 15 մարդու։

Նշվում է նաև, որ Ազգի հրապարակում տոնական մթնոլորտ էր տիրում․ մասնակիցները պարում էին և ֆուտբոլ խաղում։ Հաղորդվել է, որ ամբոխի մեջ ինչ-որ մեկը նռնակ է նետել, և կարճ ժամանակով հրմշտոց է առաջացել։ Միջադեպի հանգամանքները դեռ հայտնի չեն։ Բացի այդ, հրշեջներին հաջողվել է արագ մարել փոքր հրդեհը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերն անցկացվում են կյանքի թանկացման դեմ:

  • Կիսվել: