Չենք կարող աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր լինել. Արամ Ա–ն
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կարծում է, որ այլևս չենք կարող ուրիշների շահերին ենթակա և աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր լինել։ Նա թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով վերջին օրերին իրադարձություններին։
«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը և իրապաշտությունը չպետք է մեզ տանեն վտանգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»,–գրել է նա։