ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ցավով եմ նշում՝ 32 աշխատակցի հեռացրել ենք աշխատանքից. Ավինյան

Ցավով եմ նշում՝ 32 աշխատակցի հեռացրել ենք աշխատանքից. Ավինյան

Մենք խնդիր չենք ունեցել որևէ մեկին աշխատանքից հեռացնելու։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների գործադուլներին և նրանց աշխատանքից ազատելու դեպքերին:

«Մեր միակ նպատակը եղել է՝ խնդիրները, որ բարձրաձայնվել են, արդար լուծում գտնեն։ Ցավով եմ նշում՝ 32 աշխատակցի հեռացրել ենք աշխատանքից»,-նշեց նա և ընդգծեց, որ որևէ պարագայում կոմպրոմիս չի լինելու:

«Ովքեր ուզում են, թող վերադառնան աշխատանքի, ուրիշ առաջարկ չենք անելու»,-ասաց Ավինյանը։

Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդներն այսօր առավոտից գործադուլ են անում` պահանջելով, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։

  • Կիսվել: