երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
 Բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց

Բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց

«Դիմադրության» շարժման մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ակցի են իրականացրել՝ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով:

Ակցիայի մասնակիցներից Լիլիթ Բեգլարյանը նշեց. «Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք ԵՄ պատվիրակությունը գոհ է այս օրերին ոստիկանական ուժի կիրառումից, արդյոք համաչափ են համարում այդ ուժի կիրառումը եւ արդյոք հոգ են այն գումարներից, որոնք ծախսվել են ՀՀ-ում բազմաթիվ բարեփոխումների վրա՝ ներառյալ ոստիկանության ոլորտի բարեփոխումների:

Մենք  բերել ենք լուսանկարները, որոնք ցույց են տալի այն ոստիկաններին, որոնք կիրառել են այդ ուժը, որոնք ծեծով, ջարդով, անբացատրելի բիրտ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Ես վստահ եմ, որ տիկին դեսպանը տեսել է այդ լուսանկարները, բայց մենք եւս մեկ անգամ  բերել ենք, որ իրեն հիշեցնենք, թե ինչ է կատարվում այստեղ: Մենք ուզում ենք հասկանալ՝ ինքը այս ամենի վերաբերյալ ասելիք ունի, թե ոչ: Մենք կուզենայինք, որ ինքը խոսեր>>։

  • Կիսվել: