երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել․ Երևանի քաղաքապետարան

Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել․ Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։

Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների դեպքում։

Ներկայում քաղաքապետարանը իրականացնում է մշտադիտարկում լրացուցիչ կարգավորումներով իրավիճակը մեղմելու և երթևեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մասնավորապես, քաղաքապետարանի մոտ երթեւեկության կազմակերպման որոշ փոփոխություններից հետո այդ հատվածում երթեւեկելը դարձել է անհնար, վարորդները դա անվանում են աղետալի։

 

  • Կիսվել: