երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մենք հիացած ենք Շուշիում շարունակվող շինարարական աշխատանքներով․ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Մենք հիացած ենք Շուշիում շարունակվող շինարարական աշխատանքներով․ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Եվրոպական միությունը (ԵՄ) աջակցում է Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» ականազերծման գործընթացին. ըստ ԱՊԱ-ի՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոն Շուշի կատարած այցի ժամանակ:

«Այսօր Շուշիում գտնվելը հրաշալի է: Շուշին իսկապես Ադրբեջանի գեղեցիկ քաղաքներից մեկն է: Ես բազմիցս եմ եղել Ղարաբաղում և, ինչպես Ադրբեջանում ամենուր, այստեղ էլ եմ տեսել հրաշալի վայրեր: Մենք հիացած ենք այստեղ շարունակվող շինարարական աշխատանքներով:

Տեսնում ենք, որ մարդիկ վերադառնում են այստեղ, և նոր կյանք է սկսվում: Աջակցելով ականազերծման ջանքերին՝ Եվրոպական միությունը ներդրում է կատարում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Դա հիմնական պայմանն է, որպեսզի մարդիկ վերադառնան և բարիհաջող ապրեն այստեղ», – ընդգծել է ԵՄ դեսպանը:


  • Կիսվել: