ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բեզոարյան այծի որսի տեսանյութը 5 տարվա վաղեմության է․ ՇՄՆ պարզաբանումը

Բեզոարյան այծի որսի տեսանյութը 5 տարվա վաղեմության է․ ՇՄՆ պարզաբանումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի առնչությամբ: Նշվում է, որ տարածվող տեսանյութը 5 տարվա վաղեմության է․ հանգամանքները վաղուց պարզվել են:

«Հարգելի քաղաքացիներ, արդեն մի քանի օր է՝ համացանցում կրկին տարածվում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 5 տարվա վաղեմության տեսանյութ։
 
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականին դիմել էր ՀՀ ոստիկանություն։
 
ՀՀ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերոհիշյալ տեսանյութի բեզոարյան այծի որսը կազմակերպվել է 2017 թ. ապրիլ ամսին «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է որսորդական տնտեսություն և իր գործունեությունը ծավալում էր ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքի 27.2-րդ հոդվածի համաձայն, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, որի լուծման ուղղությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»,- նշված է պարզաբանման մեջ:
 

 

  • Կիսվել: