հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներին, երեք գյուղերի բնակիչներ արդեն տարհանվել են։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հուլիսի 2-ին հաղորդել է NTV-ն։

Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառում: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ մեքենայով», - հաղորդում է հեռուստաալիքը:

 

  • Կիսվել: