երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բալահովիտ գյուղում այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Բալահովիտ գյուղում այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 14:12-ին, ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:25-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Mazda-6» մակնիշի ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը։

Վարորդը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

  • Կիսվել: