շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բացահայտվել է 2019 թվականին կատարված ավազակությունը

Բացահայտվել է 2019 թվականին կատարված ավազակությունը

2019 թ. դեկտեմբերի 24-ին Գյումրի քաղաքից Բենիամին գյուղ տանող ճանապարհին մի տղամարդու մարմնական վնասվածքներ էին պատճառել և 200 000 դրամ հափշտակել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ավազակության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչը։ Հունվարի 13-ին նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: