ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաբկեն Թունյանը, Անուշ Բեղլոյանն ու Սերգեյ Բագրատյանը մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

Բաբկեն Թունյանը, Անուշ Բեղլոյանն ու Սերգեյ Բագրատյանը մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

Նոյեմբերի 22-ին ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, ԱԺ պատվիրակության անդամներ Անուշ Բեղլոյանն ու Սերգեյ Բագրատյանը տեսակապով մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր:

Բաբկեն Թունյանը հանդես է եկել «Թվայնացման և նորարարական զարգացման արագացում՝ օրենսդրական գործընթացի արդյունավետության և խորհրդարանական գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման համար» ելույթով: Նշվել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվում են Ազգային ժողովի տեխնիկական վերազինման և թվայնացման աշխատանքներ: «E parliament» համակարգով կներդրվեն քվեարկության և անվտանգության հետ կապված ժամանակակից չափանիշներ:

Նիստի ընթացքում հաստատվել են հայկական պատվիրակության նոր անդամներ Անուշ Բեղլոյանի և Սերգեյ Բագրատյանի մանդատները:

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել և միաձայն ընդունվել է հայկական պատվիրակության առաջարկությունը «Սևծովյան տարածաշրջանում կրթության բնագավառում համագործակցության նպատակներն ու խնդիրները համավարակից հետո» թեմայի վերաբերյալ:

Նիստում ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահությունը 6 ամսով փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը: ՍԾՏՀ ԽՎ-ին անդամակցում է 12 երկիր: Առաջիկայում միջազգային կազմակերպությանը կանդամակցի Հյուսիսային Մակեդոնիան:

  • Կիսվել: