Ազգային գրադարանն այսօր փակ կլինի. պատճառը ջրանջատումն է
Հայաստանի ազգային գրադարանից հայտնում են, որ գրադարանն այսօր փակ կլին
«Սիրելի ընթերցողներ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, դադարեցրել է ջրամատակարարումը մի շարք հասցեներում, ինչի արդյունքում ջրազրկվել է նաև Հայաստանի ազգային գրադարանը։ Պատշաճ սպասարկում իրականացնելու անհնարինության պատճառով գրադարանը փակ կլինի մինչև 18։00-ն»,- ասված է հաղորդագրության մեջ։