ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
ԱԶԲ նախագահն ընդգծել է տարածաշրջանային նախագծերի ռազմավարական նշանակությունը և դրանց դերը ՀՀ ենթակառուցվածքների և կապի ամրապնդման գործում

ԱԶԲ նախագահն ընդգծել է տարածաշրջանային նախագծերի ռազմավարական նշանակությունը և դրանց դերը ՀՀ ենթակառուցվածքների և կապի ամրապնդման գործում

Ս․թ նոյեմբերի 25-27ը Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավան Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհների բարելավման ծրագիր շրջանակում կառուցվող ճանապարհատվածները:

Ճանապարհաշինությունը կոչված է կապելու Հայաստանի հարավային և հյուսիսային սահմանները՝ հեշտացնելով տնտեսական զարգացումը և տարածաշրջանային առևտուրը: ԱԶԲ նախագահը ընդգծել է տարածաշրջանային նախագծերի ռազմավարական նշանակությունը և դրանց դերը Հայաստանի ենթակառուցվածքների և կապի ամրապնդման գործում։

Այս այցը ընդգծում է ԱԶԲ-ի նվիրվածությունը կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնությունների միջոցով աջակցելու Հայաստանի կայուն զարգացմանն ու կապին, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 

  • Կիսվել: