երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Այսօր Վրաստանը նշում է իր ամենակարևոր ազգային տոնը. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Այսօր Վրաստանը նշում է իր ամենակարևոր ազգային տոնը. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հրապարակել, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր Վրաստանը նշում է իր ամենակարևոր ազգային տոնը` Անկախության օրը։

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սրտանց շնորհավորում է Վրաստանի բարեկամ ժողովրդին այս նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ։

Շնորհավոր Անկախության օրը, Վրաստան»:

 

  • Կիսվել: