երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վաղվանից սկսած` հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար քան գիշերվա տևողությունը»,- գրել է նա։

Հավելենք, որ գիշերահավասարը աստղագիտական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ արեգակի կենտրոնը հայտնվում է երկրագնդի հասարակածը պարունակող հարթության վրա։ Այդ պահին հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են արևի կենտրոնին, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։
 
Գարնանային գիշերահավասարը տեղի է ունենում մարտի 20-ին կամ մարտի 21-ին, երբ Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ։
 
Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մեր հարևան Իրանում ևս) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ)։

  • Կիսվել: