չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Այսօր ևս մեկ կարևոր քայլ արվեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի համար. Հայրապետյան

Այսօր ևս մեկ կարևոր քայլ արվեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի համար. Հայրապետյան

Այսօր ևս մեկ կարևոր քայլ արվեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի համար. ստորագրվել է համագործակցության պայմանագիր «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթում հաղթած Plug and Play Germany GmbH ընկերության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

՛՛Plug and Play Germany GmbH ընկերությունը, որն ընտրվել է մրցակցության հայտ ներկայացրած չորս միջազգային կազմակերպություններից, կգլխավորի 26-շաբաթյա ծրագիր, որն ուղղված է հայկական ստարտափների հնարավորությունների ընդլայնմանը՝ խորհրդատվական ծառայությունների, կարողությունների զարգացման, բիզնեսի զարգացման աջակցության, նորարարությունների աջակցության և անհատական մենթորության միջոցով: Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336 մլն ՀՀ դրամ:

Plug and Play-ը, որը հայտնի գլոբալ նորարարական հարթակ է, և որի կենտրոնակայանը գտնվում է Սիլիկոնյան հովտում, ունի տպավորիչ փորձ աջակցելու նորաստեղծ ձեռնարկություններին մենթորության, ֆինանսավորման և ցանցի միջոցով: Նրանց հսկայական ցանցը ներառում է համագործակցություն այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են՝ VISA, ROCHE, JAGUAR LAND ROVER, WALMART, Mercedes-Benz, VOLVO, PORSCHE և NISSAN: Նրանց պորտֆելում կան հաջողակ այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ PayPal-ը, Dropbox-ը, Honey-ը, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ը և այլն:

Մենք ոգևորված ենք այս գործընկերության ներուժով և անհամբեր սպասում ենք այն դրական ազդեցությանը, որն այն կունենա մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի վրա՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: