երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս տարի աշխարհի 26 երկրներում սպանվել է 75 լրագրող. PEC

Այս տարի աշխարհի 26 երկրներում սպանվել է 75 լրագրող. PEC

2019 թ. սկզբից աշխարհի 26 երկրներում սպանվել է 75 լրագրող: Այս փաստը նշված է Press Emblem Campaign (PEC) կազմակերպության ամենամյա զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ այս տարի լրատվամիջոցների աշխատակիցների շրջանում մահացության ցուցանիշը անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ 36 տոկոսով փոքր է: Ավելին՝ 2006 թվականից ի վեր սա մամուլի ներկայացուցիչների շրջանում մահացության ամենացածր ցուցանիշն է:

Նշվում է, որ սպանվել է 5 կին լրագրող:

Զեկույցում ասված է, որ լրագրողների շրջանում մահացության ցուցանիշն, իհարկե, ցածր է, սակայն այս տարի լրատվամիջոցների շատ աշխատակիցներ վիրավորվել են, գերեվարվել, նրանց ուղղված սպառնալիքներ են հնչել, նրանց վրա հարձակվել են եւ վնասել են նրանց գույքը:

Այս տարի լրագրողների շրջանում մահվան դեպքերի առավել մեծ թիվ է գրանցվել Մեքսիկայում (13 մարդ), Աֆղանստանում (9 մարդ) եւ Պակիստանում (8 մարդ): Այնուհետև ցուցակում հայտնվել են Սիրիան (6 մարդ), Հոնդուրասը (5 մարդ), Ֆիլիպինները (4 մարդ):

  • Կիսվել: