կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան

Այս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան

Այս շարժումը ո՛չ իմ, ո՛չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք: Այս մասին «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Կուռք սարքելու պատճառով ենք մենք այսօր հայտնվել փողոցում, դա պետք է մեր մտքից սրբվի մինչև վերջ։ Մենք գործիքներ ենք, ամեն մեկս մեր չափով:

Ոչ ոք պետք է ամբարտավանություն չունենա, հպարտություն չունենա, այն կեղծ խոսքը չունենա, որ ես արեցի: Ոչ մի բան էլ դու չես արել: Էստեղ գտնվողներիդ եմ ասում՝ ոչ մի բան էլ դուք չեք արել: Եթե մենք միջոց ու գործիք չլինենք, ոչ մի բան չի լինելու: Բայց դա մենք չենք անում, մեր մեջ եղածն է, որ Աստված արթնացնում է»,- ասաց նա:
 

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

  • Կիսվել: