Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է․ Արյունաբանական կենտրոն
Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է, հայտնում են պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից։
«Հարգելի հայրենակիցներ, արյունատվության գործընթացը շարունակվելու է վաղն առավոտյան՝ ժամը 09:00-ից: Խնդրում ենք մոտենալ վաղը՝ համաճարակային պայմաններում կուտակումներից խուսափելու համար:
Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է: Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»։


