կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է. ԱԻՆ պաշտոնյա

Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է. ԱԻՆ պաշտոնյա

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ մասնագիտական խմբեր մեկնել են մարզեր և իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ, որի նպատակն է երկրաշարժի հնարավոր ազդեցությունների ուսումնասիրությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԱԻՆ-ը հաղորդեց երկրաշարժի մասին:

Ըստ հաղորդագրության՝ տեղական ժամանակով ժամը 22:25-ին, Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

«Օպերատիվ հաղորդագրությունից հետո էպիկենտրոնը փոխվել է 3 կմ-ով, իսկ մագնիտուդն ավելացել է 0.2-ով: Դա պայմանավորված է նրանով, որ ոչ օպերատիվ աշխատանքներ իրականացնելիս օգտագործում ենք հավելյալ տվյալներ, մասնավորապես, հարևան պետություններից ստացած տվյալները: Երկրաշարժը Շիրակի մարզում զգացվել է 6-7 բալ, Լոռու մարզում՝ 5-6 բալ, սակայն որ հատվածները մոտ էին էպիկենտրոնին, այնտեղ 7 բալ է եղել: Մյուս մարզերում՝ 3-5 բալ ուժգնությամբ»,- ասաց Մարգարյանը:

Մասնագետի խոսքով՝ այս պահի դրությամբ արձանագրված է 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է: 

«Հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժերին»,- ասաց նա: 

  • Կիսվել: