Ռոնալդուն չի միանա աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող որևէ ակումբի
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի միանա աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող որևէ ակումբի։
«Ես չեմ խաղալու Աշխարհի ակումբային առաջնությունում։ Որոշ թիմեր դիմել են ինձ։ Որոշ տարբերակներ իմաստալից էին, որոշները՝ ոչ։ Բայց դու չես կարող փորձել անել ամեն ինչ, չես կարող բռնել յուրաքանչյուր գնդակը։ Իմ ապագան գրեթե որոշված է», - euro-football.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռոնալդուն շաբաթ օրը մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կերկարաձգի պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ։ Կիրակի՝ հունիսի 8-ին, Պորտուգալիայի հավաքականը Ազգերի լիգայի եզրափակչում կխաղա Իսպանիայի դեմ։