Կանադայի վարչապետը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Չինաստանի հետ
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Չինաստանի հետ:
Նախարարների մակարդակով քննարկման ժամանակ այս առնչութամբ նա, մասնավորապես, ասել է. «Շատ կարևոր է վերսկսել երկխոսությունը Պեկինի հետ։ Չինաստանը երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Մի շարք առևտրային վեճեր ունենք նրանց հետ։ Մեր ֆերմերները, ձկնորսները տուժում են չինական մաքսատուրքերից։ Կանադացիները տուժել են ֆենտանիլից»:
Քարնին նաև հայտնել է, որ հրավիրել է Հնդկաստանի վարչապետին՝ մասնակցելու Կանադայում այս ամիս կայանալիք G7-ի գագաթնաժողովին:
Լրագրողի հարցին՝ արդյոք այդ նախաձեռնությունը քննարկե՞լ է Դոնալդ Թրամփի հետ, Կանադայի վարչապետը բացասական պատասխան է տվել:
Քարնիի խոսքով՝ գագաթնաժողովի օրակարգում են էներգետիկ անվտանգությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, հանքանյութերը, ենթակառուցվածքները և այլն։
Նա հավելել է՝ Հնդկաստանը աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունն է, ամենախիտ բնակեցված երկիրն է և լուրջ դեր է խաղում մատակարարումների ոլորտում: