շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը. Զելենսկի

Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով նա ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է մանկական ծեծկռտուքի հետ:

Մասնավորապես՝ց Զելենսկիին հարցրել են, թե արդյոք նրա կարծիքով Թրամփը հասկանո՞ւմ է Ուկրաինայում տառապանքների մասշտաբը՝ հաշվի առնելով նրա վերջին հայտարարությունները:

Զելենսկին նշել է. «Ես և Պուտինը այգու խաղահրապարակում կռվող երեխաներ չենք։ Նա մարդասպան է, ով եկել է այդ այգի՝ երեխաներին սպանելու համար»:

Նա հավելել է, որ Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը։

 

  • Կիսվել: