երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ

Ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 21:35-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցի վերջնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Գարսևան Գ.-ի վարած BMW մակնիշի և 23-ամյա Նահապետ Ս.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարսևան Գ.-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Արևիկ Գ.-ն և 64-ամյա Ավետիս Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

  • Կիսվել: