կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2 օր է մեքենաներ են ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը

2 օր է մեքենաներ են ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը

Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ են ընկնում:

2 օրում արդեն այդ փոսերն են ընկել 3 մեքենա՝ «Hyundai Elantra», «BMW» և «Opel»:

Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վարորդներին պատճառվել է նյութական վնաս:

Ինչպես հայտնում է Shamshyan.cm-ը, նշված աշխատանքներն իրականացվում են «Դավ-Վահ» ՍՊԸ-ի կողմից:

  • Կիսվել: