կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը

Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը

Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեոի հարակից տարածքում կառուցապատող ընկերությունը 2022թ. տրված շինթույլտվության հիման վրա հասարակական նշանակության շինության կառուցման աշխատանքներ է իրականացնում, որոնց ընթացքում վնասվել է նշված տարածքի հետնամասում գտնվող ջրատարի հենապատի մի հատվածն ու հանգեցրել մասնակի փլուզման: Այս մասին զեկուցվել է այսօր Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգտավարական խորհրդակցության ժամանակ:

Վերահսկողության վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրություն կատարել՝ սկսած շինթույլտվության նորմերին համապատասխանելուց, մինչև փլուզման պատճառների վերհանում:

  • Կիսվել: