կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դոգի կուսակցությունը կա, թող մի հատ էլ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք. ԱԺ նախագահը՝ հոգեւորականներին

Դոգի կուսակցությունը կա, թող մի հատ էլ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք. ԱԺ նախագահը՝ հոգեւորականներին

Ալեն Սիմոնյանը այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ կոչ արեց դաշնակցականներին իրենց անցած պատմությանը նայել: «Արծվիկ Մինասյանն ասում է՝ եկեղեցին կանգնած է քաղաքական պրոցեսի ակունքներում: Ցնդելու բան է, եկեղեցին ո՞նց կարա կանգնած լինի քաղաքականության ակունքներում: Գնացեք կուսակցություն գրանցեք: Դոգի կուսակցությունը կա, թող մի հատ էլ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք»,-ասաց նա:

Նշելով, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, եւ Հայ եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, Ալեն Սիմոնյանն ասաց. «Բայց ինչ դուք անում եք,... մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ մոմից էսքանը մնա, հալացնեն, մոմ սարքեն նորից վաճառեն: Տնտեսական հիմնարկ է դարձել: Գիտե՞ք մոմի շահույթը ինչքան է, հարյուրապատիկ շահույթով:
 

Ժողովրդին էշի տեղ մի դրեք, գժի տեղ մի դրեք: Մարդիկ ամեն ինչից տեղյակ են: Բոլոր հույզերի վրա խաղացիք, Եռաբլուրի հույզի վրա էլ խաղացիք»:

  • Կիսվել: