ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ

Ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Մայիս Հ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի և  Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Արտակ Հ.-ի վարած Volkswagen Vento  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մայիս Հ.-ն, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Ժորա Մ.-ն և Արտակ Հ.-ն ու նրա ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: 

  • Կիսվել: