հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

55869_b.jpg (848 KB)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, Միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ:

55868_b.jpg (910 KB)

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման միջոցառումների հետ կապված շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացվել են ոլորտային առաջարկություններ և դիտարկումներ:

55868_b.jpg (910 KB)

Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները՝ համակարգի ներդրման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը հստակեցնելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով:

  • Կիսվել: