հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Իսրայելական ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի ուղղությամբ

Իսրայելական ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի ուղղությամբ

Իսրայելական ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում՝ Գազայի մարդասիրական հիմնադրամի աջակցության տրամադրման կետի մոտակայքում։ Գազայի առողջապահության նախարարության տվյալով՝ 27 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Նշվում է, որ նրանք խաղաղ բնակիչներ են եղել և սպասել են հումանիտար օգնության։

ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ թիրախում են եղել կասկածելի անձինք, որոնք չեն արձագանքել իսրայելցի զինվորականների նախազգուշական կրակոցներին։ Նման միջադեպ է արձանագրվել նաև հունիսի 1-ին, վիրավորվել է շուրջ 200 մարդ, զոհվել՝ 30-ից ավելին:

Գազայի շրջափակման հետևանքով տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է ստեղծվել, հաղորդվում է սովամահության դեպքերի մասին: Միջազգային հանրությունը կոչ է անում Իսրայելին՝ չխոչընդոտել հումանիտար մատակարարումները: Իսրայելը, սակայն, պնդում է, թե ՀԱՄԱՍ-ը գողանում է մարդասիրական բեռները, պահանջում բաշխման նոր մեխանիզմ մշակել:

ԱՄՆ միջնորդությամբ ՀԱՄԱՍ-Իսրայել հնարավոր բանակցությունները ևս ձախողվել են: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի հաստատման անիրատեսական պահանջներ ներկայացնելու համար:

  • Կիսվել: