շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ավտոպատահարի հետեւանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են. հարուցվել է քրեական գործ

Ավտոպատահարի հետեւանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են. հարուցվել է քրեական գործ

2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում միմյանց են բախվել համագյուղացիների կողմից վարած «Iveco» եւ «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Mercedes Benz»-ի վարորդը եւ ուղեւորը՝ ծնված 20.11․2004թ., մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղեւորները՝ ծնված 07․03․2006թ. եւ 24․10․2007թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։

Ինչպես Infoport.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցների զննություններ. նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղեգոտում։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

  • Կիսվել: