կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավարտվել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սևան-Լճափ 13,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքները

Ավարտվել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սևան-Լճափ 13,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքները

 2023 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ արդեն ավարտվել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սևան-Լճափ 13,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման և միջին նորոգման  աշխատանքները, որոնք մեկնարկել էին այս տարվա մարտ ամսից։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման  վարչությունից՝ ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 277 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Առանձին հատվածներում իրականացվել են ճանապարհի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցման, որոշ հատվածներում գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման և երկշերտ ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման, ջրահեռացման համակարգի կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։

Հիմնանորոգված կամ միջին նորոգման ենթարկված  ճանապարհի ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 98200 քմ։ Ֆրեզված հումքն անվճար տրամադրվել է Գավառ և Սևան համայնքների բնակավայրերին՝ հանրային նշանակության հիմնարկներ տանող կամ երկրորդական նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով։

  • Կիսվել: