շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ի վթարի հետևանքով 5 վիրավոր կա․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ի վթարի հետևանքով 5 վիրավոր կա․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հունվարի 23-ին, ժամը 11։26-ին հաղորդում է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղայինը։

 ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ բժշկական կենտրոններից այս պահի դրությամբ հաղորդումներ են ստացվել տարբեր աստիճանների վնասվածքներով ընդունված 5 անձի վերաբերյալ։

Shamshyan.com-ի տեղեկություններով էլ Չայնիի ոլորաններում միմյանց են բախվել 20 ավտոմեքենա, իսկ Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը՝ կողաշրջվել է, ինչի հետևանքով կան վիրավորներ։

  • Կիսվել: