ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Ավարտվեցին ամառվա երկու ամիսները․ օդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել․ Ազիզյան

Ավարտվեցին ամառվա երկու ամիսները․ օդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել․ Ազիզյան

Ավարտվեցին ամառվա երկու ամիսները, կարծում եմ դժգոհելու առիթներ չկան՝ օդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել: Մնում է օգոստոսն էլ բարենպաստ լինի հիդրոօդերևութաբանական պայմաններով: Այս մասին գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Օգոստոսը հանրապետության տարածքում տարվա երկրորդ ամենաշոգ ամիսն է: Հանրապետության որոշ շրջաններում՝ Գեղարքունիքի հյուսիսում, Արագածոտնի նախալեռներում և բարձր լեռնային գոտիներում, օգոստոսյան ջերմաստիճանը երբեմն ավելի բարձր են, քան հուլիսին։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք օգոստոսը դիտվել է 2006 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․4 °C, իսկ ամենազովը՝ 2009 թվականին՝ 14․7 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ օգոստոսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 115 մմ, իսկ ամենաչորը՝ 1940 թվականին՝ 4․8 մմ տեղումների քանակով»,-նշել է նա։

 

  • Կիսվել: