Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի. Ազիզյան
Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օգոստոսի 7-ի երեկոյան Միջերկրական ծովում տեղադրված չափիչ բույը ծովի մակերևույթի +33 °C ջերմաստիճան է գրանցել։
Եթե այս չափումը պաշտոնապես հաստատվի, այն կդառնա Միջերկրական ծովում երբևէ գրանցված մակերևութային ջրի ամենաբարձր ջերմաստիճանը»։



