Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ղեկավարների հետ
Մարզային բժշկական կենտրոնների ղեկավարների հետ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս անգամ հանդիպել է Վայոց ձորում:
Նախ` 2025 թվականի առաջին կիսամյակի ամփոփում, այնուհետև առաջնահերթությունների դասակարգում ու հաջորդ տարվա ծրագրերի պլանավորում. սրանք հանդիպման օրակարգի հիմնակնան թեմաներն էին:
Բուժկենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրականացված ծրագրերն ու առկա խնդիրները:
«Առողջապահության համաչափ զարգացումը մարզերում մեր գերակա ռազմավարություններից մեկն է, և կենտրոնացնելու ենք բոլոր ջանքերը մեր մարզաբնակ քաղաքացիներին համար հնարավոր դարձնելու տեղում որակյալ ու ժամանակակից բուժսպասարկում ստանալը: Ինձ համար շատ կարևոր է մեր քաղաքացիների գոհունակությունը կամ բարձրացրած խնդիրները, խնդրում եմ դրանց արագ արձագանքել և լինել հետևողական»,- նշել է նախարարը:
Մարզային ԲԿ-ների տնօրենների հետ նախարարի պարբերաբար դարձած արտագնա հանդիպումները լավ հնարավորություն է` տեղում արձանագրումներ անելու, բուժկենտրոնների ընթացիկ գործունեության հաջողված օրինակը կիսելու և փոխգործակցությամ առումով:



