կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ավանեսյանն ու Նիդերլանդների դեսպանը կարևորել են ՀՀ սահմանամերձ շրջաններում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագրերը

Ավանեսյանն ու Նիդերլանդների դեսպանը կարևորել են ՀՀ սահմանամերձ շրջաններում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագրերը

Դիվանագիտական առաքելության ավարտին Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը հանդիպել ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունների և առողջապահության ոլորտում համագործակցությունը խթանելու հանձնառության համար:
 
Կարևորվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համատեղ ծրագրի նախաձեռնությունը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված աշխատանքները:
 
Քննարկվել են նաև Նիդերլանդներից ժամանած փորձագիտական առաքելության արդյունքները և հետագա աջակցության հնարավորությունները:

  • Կիսվել: