կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աշտարակի ոստիկանները ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Աշտարակի ոստիկանները ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Աշտարակ ճանապարհի անշարժ պահակետում ստուգել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա, որը վարում էր Աշտարակում բնակվող 21-ամյա մի երիտասարդ։ Մեքենայի սրահում հայտնաբերվել է գործարանային համարով ինքնաձիգ, ինքնաձիգի չորս պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 12 փամփուշտով, ինքնաձիգի դատարկ պահունակներ, զրահաբաճկոն ու սաղավարտ։ Վարորդի հայտնածով՝ դրանք պատկանում են եղբորը։ Զենք-զինամթերքը վերցվել է։

Ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ռազմական ոստիկանություն։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

 

  • Կիսվել: